Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն «Ուրարտուն» եւ «Արցախը»:
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց «Ուրարտուն», որը կիսաեզրափակիչի պատասխան խաղում 126:97 հաշվով առավելության հասավ «Արագածի» նկատմամբ: Առաջին խաղում եւս ուժեղ էր գտնվել «Ուրարտուն» (112:90):
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Արցախը» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել «Էրեբունի Սեդարս» ակումբին: