Սախալինում փետրվարի 9 -16 –ը ՄՕԿ –ի հովանու ներքո առաջին անգամ կանցկացվեն << Ասիայի երեխաներ >> անվանումով ձմեռային միջազգային մարզական խաղեր: Ծրագրում ընդգրկված է ութ մարզաձև. լեռնադահուկ, սնոուբորդ, բիաթլոն, դահուկավազք, դահուկացատկ, գեղասահք, շորթ- տրեկ և հոկեյ:
Խաղերում հանդես կգան 20 երկրների երեք հազար մասնակիցներ: Կազմկոմիտեին թույլատրվել է օգտագործել միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշը: Այն կնպաստի մասնակիցներին` պատանի հասակից գնահատել օլիմպիական գաղափարներն ու արժեքները:
20 երկրների պատվիրակների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
ՀԱՕԿ լրատվական բաժին