Երևանի « Հրազդան » մարզադահլիճում հոկտեմբերի 31-ին ավարտվեց Հայաստանի բադմինթոնի առաջնությունը:Մասնակցեցին մայրաքաղաքի, Գյումրիի,Վանաձորի և Իջևանի 72 ներկայացուցիչներ:Մենախաղերում հաղթեցին Զավեն Մնացականյանը և Մարիետա Նիկոյանը,զուգախաղերում` Մարիետա Նիկոյան- Մանե Ստեփանյան կանանց և Զավեն Մնացականյան –Արման Վարդանյան տղամարդկանց երկյակները:
Հայաստանի բադմինթոնի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը զրույցի ժամանակ ասաց,որ եռօրյա պայքարի հաղթողներն ու մրցանակակիրները Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:Բացառություն է թերևս կանանց զուգախաղերում երրորդ տեղը գրաված Վանաձորի « Տարոն » համալիր մարզադպրոցի ներկայացուցիչներ Անահիտ Պողոսյան –Էմմա Անտինյան « դուետը »:Գյումրեցիները աչքի ընկան կամային որակներով,իսկ իջևանցիների մոտ զգացվում էր մրցափորձի պակասը:
ՀԱՕԿ լրատվական բաժին