Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպորցում ավարտվեց, նոյեմբերի 17-ին մեկնարկած, սպորտային մարզմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունը։
Բազմամարտում Հայաստանի երիտասարդական առաջնության ոսկե մեդալ է նվաճել Արթուր Ավետիսյանը (77.162 միավոր): Ազատ վարժությունում հաղթող է դարձել Գագիկ Խաչիկյանը: Նժույգ թափեր վարժությունում Հայաստանի չեմպիոն է դարձել Հայկ Նազարյանը: Օղակների վարժության և հենացատկի ոսկե մեդալը նվաճել է Արթուր Ավետիսյանը: Զուգափայտերի վարժությունում հաղթող է ճանաչվել Էրիկ Բաղդասարյանը: Պտտաձողի վարժությունում Հայաստանի առաջնության լավագույն արդյունքը ցուցադրել է Ժորա Սմբատյանը:
Սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի երիտասարդական առաջնության բազմամարտի չեմպիոն է դարձել Աննա Գրիգորյանը (46.15 միավոր)։ Առանձին գործիքների վարժություններում հաղթողներ են ճանաչվել` Աննա Գրիգորյանը (հենացատկ և զուգափայտ), Ելենա Հայկազնունին (հավասարակշռության գերան) և Գայանե Սիրականյանը (ազատ վարժություններ):
Մարզմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 17-18-ը, Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպորցում: Առաջնությանը մասնակցել է ավելի քան 40 մարմնամարզիկ:
ՀԱՕԿ լրատվության բաժին
Լուսանկարը` Getty Images-ի: