Իտալիայում ավարտվեց Իմպերիա անվանումը կրող միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն 60-րդ անգամ: Ինչպես հայտնում է ՀՇՖ-ն, մրցաշարին մասնակցում էին 26 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր: Միջազգային այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: 7.5-ական միավորով 1-2-րդ հորիզոնականները բաժանեցին Նիկիտա Մայորովը և Ռոլանդ Սալվադորը: