Այս գիշեր Շվեցարիայից Հայաստան է ժամանել հայ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որը փալյուն էր հանդես եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի չեմպիոնին ու նրա մարզչին՝ Արմեն Գյոզալյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են մեծ ոգևորությամբ: