Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի` «Սառույցի արքաները» երևանյան շոուն հետաձգվել է:
«Փարիզյան վերջին ահաբեկչական դեպքերի հետ կապված շոուին չէին մասնակցելու Բրիան Ժուբերը և ֆրանսիացի մի քանի գեղասահորդներ: Հաշվի առնելով այդ ամենը, «Սառույցի արքաների» երևանյան շոուն նախնական տեղափոխվում է 2016 թվականի մարտի 5-ին»,-այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Պլյուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանը:
«Սառույցի թագավորները» շոու-ծրագիրը պետք է կայանար նոյեմբերի 20-ին մարզահամերգային համալիրում: Բացի Պլյուշենկոյից ծրագրում հանդես պետք է գային նաև էստրադային ջութակահար Էդգար Հակոբյանը,Տիգրան Պետրոսյանը, սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն և հայ գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից: