Երեւանում ընթանում է բասկետբոլի ընկերական միջազգային մրցաշարը, որը նվիրված է մեր մայրաքաղաքի 2800-ամյակին։
Այսօր Երեւանի «Ուրարտուն» առաջին հաղթանակը տոնեց։ Մեր թիմը 79-67 հաշվով առավելության հասավ Թեհրանի «Արարատի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դրո Տեր-Ղուկասյանը («Արարատ»)։ Նա վաստակեց 29 միավոր։
Օրվա մյուս խաղում «Գազպրոմ Մոսկովսկին» 79։71 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Հյունդայիին»։
Վաղը «Ուրարտուն» կխաղա «Հյունդայիի» հետ, իսկ «Գազպրոմ Մոսկովսկին»՝ «Արարատի»։