Մարտի 16-ից 29-ը Բաթումում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին ըստ նախնական տվյալների, կմասնակցի 318 շախմատիստ, այդ թվում 138 գրոսմայստեր:
Առաջնությունում Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ, այդ թվում տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հայկ Մարտիրոսյանը:
Եվրոպայի առաջնությունում հանդես կգա նաեւ Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը: