Արագադ Աբրամիանը բասկետբոլի Եվրո-2021-ի նախընտրական փուլի Ալբանիայի հետ խաղում նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Երիտասարդ բասկետբոլիստը ոգեւորված է՝ կարեւոր հաղթանակ մեկնարկային խաղում։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աբրամիանը կիսվեց տպավորություններով.
«Շատ լավ խաղ էր։ Ուրախ եմ հաղթանակի համար։ Թիմակիցներիս հետ շատ լավ հասկանում էինք միմյանց։ Եթե կա հաղթանակ՝ ուրեմն գոհ եմ։ Հաջորդ հանդիպմանը կփորձեմ ավելի լավ խաղալ։
Շնորհակալ եմ մարզչին՝ Նիկշա Բավցեւիչին։ Նա միշտ ինձ հետ խոսում է, կարեւոր խորհուրդներ տալիս»,- ասաց Արագադ Աբրամիանը։
Սպասվում է, որ հայ բասկետբոլիստը կարիերան կշարունակի Հայաստանի Ա լիգայում։ Այս պահին նա ակումբ չունի։