Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են մրցելույթները:
Մրցումային 3-րդ օրը Հայաստանի հավաքականից 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվեց բրազիլացի մարզիկին:
Հայաստանի հինգ ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան:
Այսօր իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Հաղթանակի դեպքում նա կապահովի առնվազն բրոնզե մեդալ: