Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի «Ստրանջայի» միջազգային մրցաշարում երեկ ռինգ մտավ Հայաստանի երկու ներկայացուցիչ:
Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) հաղթեց Բուլղարիան ներկայացնող բռնցքամարտիկին, իսկ Ժիրայր Սարգսյանը (56 կգ) զիջեց իսպանացի մրցակցին: Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում հաղթել էր Վահե Բադալյանը (52 կգ):
Այսօր մրցաշարում առաջին մենամարտերը կանցկացնեն Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ) եւ Համբարձում Հակոբյանը (75 կգ): Արթուր Հովաննիսյանը (49 կգ) կմեկնարկի վաղը: