Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 14-րդ տուրի վերջին խաղում «Արցախը» հյուրընկալվելիս 101։79 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալեքսա Սիմովիչը («Արցախ»)։ Նա վաստակեց 44 միավոր:
Այս խաղով ավարտվեց Ա լիգայի երկրորդ շրջանը։ Կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Ուրարտուն»։
Մարտի սկզբին կմեկնարկեն փլեյ-օֆֆի խաղերը։ «Ուրարտուն», որպես առաջատար, բաց կթողնի փլեյ-օֆֆը։ Մյուս վեց թիմերը կպայքարեն կիսաեզրափակիչ անցնելու համար։
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի