Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից Միքայել Միքայելյանը հանդես եկավ դահուկավազքի 15 կմ ազատ ոճ մրցաձեւում:
Միքայելյանը գրանցեց 39:01.4 արդյունքը եւ զբաղեցրեց 83-րդ հորիզոնականը: Օլիմպիական չեմպիոն դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնյան (33:43.9)
Սա Միքայելյանի վերջին մրցելույթն էր Փհենչհան-2018-ում: Հայաստանի մրցելույթները կեզրափակի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա հանդես կգա փետրվարի 22-ին:
Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի