Այսօր Երեւանում կայացավ հունահռոմեական ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունը։ Մասնակցեցին շուրջ 85 ըմբիշներ Երեւանից, Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում ազգային հավաքականի հիմնական անդամները: Բացառություն էր օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Առաջնությունն անցկացվեց նոր կանոնակարգով, 10 քաշային կարգերում։ Հայաստանի չեմպիոններ եւ մրցանակակիրներ դարձան.
55 կգ 1․ Նորայր Հախոյան, 2․ Աշոտ Մխիթարյան 3․ Խոսրով Ադամյան 3․ Սամվել Հակոբյան
60 կգ 1․ Արմեն Մելիքյան 2․ Գեւորգ Ղարիբյան 3․ Արարատ Մանուչարյան 3․ Գեւորգ Մելիքյան
63 կգ 1․ Սլավիկ Գալստյան 2․ Հրաչյա Պողոսյան 3․ Արթուր Գալստյան 3․ Խորեն Երիցյան
67 կգ 1․ Կարեն Ասլանյան 2․ Ասլան Պողոյան 3․ Արսեն Կալաչյան 3․ Ավետիք Գրիգորյան
72 կգ 1․ Արման Բաղդասարյան 2․ Հրանտ Կալաչյան 3․ Գեւորգ Դոխալյան 3․ Արտավազդ Վարդանյան
77 կգ 1․ Կարապետ Չալյան 2․ Արսեն Ջուլֆալակյան 3․ Գեւորգ Թադեւոսյան 3․ Սերյոժա Բերնեդյան
82 կգ 1․ Էդուարդ Սարգսյան 2․ Սարգիս Քոչարյան 3․ Էրիկ Էլոյան
87 կգ 1․ Մաքսիմ Մանուկյան 2․ Արթուր Շահինյան 3․ Շալիկո Սողոմոնյան 3․ Գեղամ Թորգոմյան
97 կգ 1․ Վաղինակ Մինասյան 2․ Կարեն Աբգարյան 3․ Նարեկ Դարբինյան
130 կգ 1․ Էդգար Խաչատրյան 2․ Հակոբ Թադեւոսյան 3․ Մոսկով Մղդեսյան 3․ Գուրգեն Սահակյան
Առաջնությանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։
Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականի կազմը, որը կսկսի պատրաստվել տարվա կարեւորագույն մրցաշարերին։
Լուսանկարները՝ այստեղ