Tradewise Chess Festival. Շարունակվում է ոչ-ոքիների շարքը

13:46 - 28 Հուն, 2018

Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Խուզմանի (Իսրայել), իսկ Լիլիթ Մկրտչյանը սեւերով միավորը բաժանեց Ռամեշբաբու Պրագնանանդհայի (Հնդկաստան) հետ:

Արոնյանը հինգ տուրից հետո 3.5 միավորով զբաղեցնում է 35-րդ տեղը, Մկրտչյանը 3-ով՝ 81-րդ:

Այսօր վեցերորդ տուրում Արոնյանը եւ Մկրտչյանը խաղում են Հնդկաստանի ներկայացուցիչների, համապատասխանաբար, Շարդուլ Գագարեի եւ Լալիթ Բաբուի հետ:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ