Tradewise Chess Festival. Լեւոն Արոնյանը եւ Լիլիթ Մկրտչյանը համաքայլ են ընթանում

11:12 - 25 Հուն, 2018

Ջիբլարթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Շարմա Հեմանտին:

Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Գերգելի Անտալիի (Հունգարիա) հետ:

Երկու տուրից հետո Արոնյանը եւ Մկրտչյանը 1.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 36-րդ եւ 137-րդ տեղերը:

Այսօր երրորդ տուրում Լեւոնը կխաղա Սառա Հոլտի (Գերմանիա), Լիլիթը՝ Ֆաբիեն Լիբիժեւսկու (Ֆրանսիա) հետ:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ