Շախմատ. Արամ Հակոբյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի բրոնզե մեդալակիր

14:49 - 18 Հուն, 2018

Շախմատի Հայաստանի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Գլխավոր մրցաշարում (10 մասնակից, շրջանաձեւ մրցակարգ) Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Արամ Հակոբյանը 6 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը:

Հակոբյանը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց լեհ Լուկաշ Ջարմուլուին: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող դարձավ իրանցի գրոսմայստեր Պարհամ Մագսուդլուն (6,5 միավոր): Երկրորդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի Կլեմենտի Սիչեւը:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի 

Այլ նորություններ