Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանի խոսքով` ապրիլին Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ում ավելի հեշտ կլինի պայքարը Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:
«Մեր մարմնամարզիկների ելույթներն իսկապես լավ ստացվեց: Վահանգ Դավթյան էլ իր ուժերի ներածին չափով պայքարեց, բայց ավելին անել չհաջողվեց: Իմ վարժությունների դժվարությունը մի քիչ թուլացված էր, քանի որ գլխապտույտներ ունեի: Ես կարողացա վերականգնվել մինչև մրցումների մեկնարկը: Ռիոյի «Թեստ իվենթ»-ում ավելի հեշտ կլինի պայքարը, քան Գլազգոյում էր: Արտառոց բան չպատահելու դեպքում, Ռիոյում ավելի թեթև կլինի»,- լրագրողների հետ զրույցում նշեց մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը:
Շոտլանդական Գլազգո քաղաքում ավարտված մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) վարժությունում, հավաքելով 15.500 միավոր, դարձել է մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկը ապահովել է Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մարմնամարզիկներ Հուրի Գեբեշյանը և Արթուր Դավթյանը իրավունք են ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները կրկնելու դեպքում կնվաճեն Օլիմպիական խաղերի ուղեգիր: