Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
ՖԻԴԵ-ի նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 7-րդ տեղում է, ինչպես նախորդ ամիս: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Լավագույնների շարքում են նաև Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան,Դինկ Լիրեն, Անիշ Գիրին և Սո Ուեսլին:
Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը: