Հունահռոմեական ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունից

17:44 - 22 Նոյ, 2017

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ մտած Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից:

59 կգ քաշային կարգում Տարոն Դումոյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ առավելության հասավ հնդիկ ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Դումոյանը պարտվեց ռուս Սերգեյ Եմելինին: Հայ ըմբիշը պարտվեց նաեւ սփոփիչ գոտեմարտում:

66 կգ Կարեն Ասլանյանը որակավորման փուլում զիջեց ճապոնացի Շոգո Տակահաշիին եւ դուրս մնաց հետագա պայքարից:

80 կգ Կարեն Քոչարյանը նույնպես պարտվեց իր մեկնարկային գոտեմարտում: Նա զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ազամատ Խակուլովին:

Երեկ մեդալ չէին կարողացել նվաճել նաեւ Արմեն Հակոբյանը (71 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ): Այսպիսով հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից:

Այսօր գիշերը մրցավայր կմեկնի ազատ ոճի ըմբշամարտի 23 տարեկանների Հայաստանի հավաքականը:

 

Այլ նորություններ