Գլազգոյում ընթացող մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությանում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) դարձել է բրոնզե մեդալակիր:
«Ընդհանուր առմամբ` լավ ելույթ ունեցա: Գոհ եմ: Ամեն ինչ նորմալ էր: Ինչ-որ տեղ սխալներ կային, կարող էի ավելի լավ հանդես գալ: Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել»,- ՀԱՕԿ լրատվական բաժնի լրագրողի հետ զրույցում ասաց Հարություն Մերդինյանը:
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) վարժությունում, հավաքելով 15.500 միավոր, դարձել է մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկը ապահովել է Օլիմպիական խաղերի ուղեգիր:
ՀԱՕԿ լրատվության բաժին