Ազգային օլիմպիական կոմիտեների 22-րդ գլխավոր ասամբլեան, որն այս տարի անցկացվեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, հերթական անգամ միմյանց շուրջ էր համախմբել համաշխարհային սպորտի լիդերներին ու առանցքային դեմքերին:
Միջազգային մարզական օրացույցի նշանակալի այս միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀԱՕԿ պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Մինչեւ Համաժողովի աշխատանքների մեկնարկելը, ՀԱՕԿ նախագահին որպես պատվավոր հյուրի ընդունեց Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ԱՕԿԱ) նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Քաթարի նախկին էմիրի որդին՝ շեյխ Ջոան Համադ խալիֆ Բա Ալթանին եւ ճապոնիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ցունեկաձու Տակեդան:
Ջերմ ընդունելության արժանացնելով ՀԱՕԿ նախագահին՝ շեյխ Համադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը նշել է, որ չնայած մեկ ամիս է անցել Հայաստան կատարած իր վերջին այցից, սակայն ինքն անչափ ուրախ է կրկին տեսնել իր եղբորն ու լավագույն ընկերոջը եւ հավասարը հավասարի հետ խոսել միջազգային օլիմպիական ընտանիքի ձեռքբերումների մասին, միասնաբար քննարկել առաջիկա անելիքները:
Շեյխ Ալ Սաբահը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին՝ Ալբանիայում կայացած ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների փայլուն հաղթարշավի կապակցությամբ՝ նշելով, որ հպարտ է տեսնել իր ընկերոջ հսկայական աշխատանքի արդյունքը եւ հայկական սպորտի օր-օրի աճող հաջողությունները: Շեյխ Ալ Սաբահը ՀԱՕԿ նախագահին եւ հայկական սպորտին նորանոր նվաճումներ է մաղթել՝ հավելելով, որ ցանկացած հարցի դեպքում որպես մեկ ընտանիքի անդամ եղբոր կողքին է:
Տեսանյութը՝ այստեղ