Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը հերթական երկու հանդիպումներն անցկացրեց Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում Մինսկի «Յունիորի» հետ:
Առաջինում հայ հոկեյիստները լրացուցիչ ժամանակում հաղթեցին 4:3 հաշվով, իսկ պատասխան խաղում առավելությունը տանտերերինն էր՝ 3:2:
Տասներկու խաղից հետո «Արարատը» 19 միավորով 14 թիմերի մեջ 9-րդն (մյուս ակումբներն անցկացրել են առնվազն 14-ական խաղ):
Հաջորդ հանդիպումներում «Արարատը» սեփական հարկի տակ կընդունի «Դինամո» ԲՖՄԸ-ին՝ հոկտեմբերի 28-ին եւ 29-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ