Շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Վերջինս առաջին անգամ հանդես կգա հավաքականի կազմում:
Հայաստանը կանանց պայքարում կներկայացնեն՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը բաղկացած է 9 մրցափուլից: Առաջնությանը մասնակցում են 35 թիմեր: