«Շատ գոհ եմ մեր մարզիկների ելույթներից: Նրանք մեծ աշխատանք կատարեցին, եւ ներկայիս արդյունքն օրինաչափ է»,- «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
«Մեկ տարուց ավելի պատրաստվել էինք այդ մրցմանը, ցանկանում էինք լավագույն կերպով հանդես գալ: Խնդիրն ամբողջությամբ կատարված է: Չորս մասնակից պետք է հանդես գար Անահայմում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունում: Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը լիովին չօգտագործեցին իրենց ներուժը, կարիք էլ չկար մեծ ջանքեր վատնել հաղթանակի համար, քան պահանջվում էր»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը: