Հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Արտաշատում կայացել է Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը: Մասնակցել են շուրջ 80 երիտասարդ ըմբիշներ Հայաստանից եւ Վրաստանից: Մրցաշարն անցկացվել է նոր քաշային կարգերով:
Մրցաշարի հաղթող դարձել են՝ Ռազմիկ Պապիկյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Դավիթ Գեւորգյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Կոլյա Հարությունյանը (92 կգ), Ալեքս Ջորջլիանին (125 կգ):
97 կգ քաշային կարգում ըմբիշներ չեն մրցել: