Ավանդական կարատեի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Վիլնյուսում, Հայաստանի ներկայացուցիչները 13 մեդալ են նվաճել: «Եվրոպայի առաջնությունից վերադարձել ենք 13 մեդալով՝ 2 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալներ; Մինչև 7 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնում էր Հայկ Աստվածատուրյանը, ով դարձավ Եվրոպայի գավաթակիր: Այս անգամ մենք ավելի լավ հանդես եկանք առաջնությունում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Նարեկ Իսկանդարյանը:
«Ավանդական կարատեն Հայաստանում շատ մեծ զարգացում է ապրում: Մենք գոհ ենք մեր արդյունքներից: Մեդալները ցույց են տալիս մեր աշխատանքի արդյունքը»,-ասաց ֆեդերացիայի փոխնախագահ Ալբերտ Մինասյանը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 23 երկրի 650 մարզիկներ: