Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մ 23 տարիքային խմբում Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ) երկամարտի 195 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց:
Մեր մարզուհին պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ նաեւ պոկում վարժությունում (85 կգ), իսկ հրում վարժությունում (110 կգ) նվաճեց փոքր արծաթե մեդալ: