Հոկեյի «Արարատ» ակումբ. Հաղթանակ եւ պարտություն «Գոմել 2»-ի հետ

18:22 - 10 Հոկ, 2017

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը երկու հերթական հանդիպումներն անցկացրեց Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում:

Մեր թիմն արտագնա երկու խաղ անցկացրեց նախորդ տարվա փլեյ-օֆֆի մրցակից «Գոմել 2»-ի հետ: Առաջինում հայ հոկեյիստները հաղթեցին լրացուցիչ ժամանակում 10:9 հաշվով, իսկ պատասխան հանդիպումում առավելությունը տանտերերինն էր՝ 6:2:

Ութ խաղերից հետո «Արարատը» 14 միավորով 14 թիմերի մեջ 10-րդն է (ակումբների մեծ մասն անցկացրել է 10-ական խաղ):

Հաջորդ հադիպումը «Արարատը» հյուրընկալվելիս կանցկացնի Բելառուսի Մ 17 տարեկանների հավաքականի հետ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին:

 

Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

Այլ նորություններ