Վանաձորի մարզապալատում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարը:
Առաջին օրը մրցանակները խաղարկվեցին չորս (57-65-74-97 կգ) քաշային կարգերում:
57 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Գարիկ Բարսեղյանը, 65 կգ-ում՝ ռուսաստանցի Ռազամբեկ Ժամալովը, 74 կգ-ում՝ վրացի Ավթանդիլ Կենտչաձեն, 97 կգ-ում՝ ռուսաստանցի Զնաուր Կոչիեւը:
Հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալով, պատվոգրով եւ դրամական խրախուսանքով: Դրամական պարգեւի արժանացան նաեւ հաղթողների մարզիչները:
Այսօր պայքարն սկսել են մյուս չորս քաշային կարգերի ըմբիշները:
Մրցաշարին մասնակցում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բուլղարիայի 100-ից ավելի ըմբիշ: