Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր Լեւոն Արոնյանի եւ Դին Լիժենի միջեւ կայացավ եզրափակչի չորրորդ պարտիան:
52-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի: Հաշիվը դարձավ 2:2:
Աշխարհի գավաթի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ):
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի