Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ Լեւոն Արոնյան – Դին Լիժեն եզրափակիչ խաղի երկրորդ պարտիան:
Հայաստանցի գրոսմայստերը մոտ էր հաջողությանը, սակայն որոշիչ պահին չգտավ հաղթանակի ճանապարհը, եւ չինացի շախմատիստը կարողացավ ավարտել պարտիան ոչ-ոքի: Հաշիվը դարձավ 1:1:
Երրորդ պարտիան կկայանա վաղը:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի