Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կիսել է միավորը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության հերթական տուրում:
«Ուգրա»-ի թիմը, որի կազմում ընդգրկված է նաև Լիլիթ Մկրտչյանը, հաղթել է ընդհանուր 3-1 հաշվով: Մկրտչյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Բիանկայի հետ:
Լևոն Արոնյանը կրկին չի մասնակցել երկրորդ տուրին, իսկ «Սիբերիա»-ն հաղթել է 5-1 միավորով: