Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության առաջին տուրում հաղթել է:
«Ուգրա»-ն, որը հայ շախմատիստի թիմն է, մրցում էր Իսրայելը ներկայացնող «Ռիշոն Լեզիոն» ակումբի հետ: Լիլիթ Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով գերազանցեց մրցակցին: «Ռիշոն Լեզիոն»-«Ուրգա» 0,5-3,5: Արոնյանը չի մասնակցել առաջին տուրին, բայց նրա թիմը («Սիբերիա», Ռուսաստան) հաղթանակ է տարել: