Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն

23:10 - 04 Սեպ, 2017

Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան խաղը, որն ավարտվեց հյուրերի խոշոր հաշվով հաղթանակով՝ 4:1:

Արթուր Պետրոսյանի սաներն արդեն 6-րդ րոպեին Ռուսլան Կորյանի գեղեցիկ հարվածից հետո բացեցին խաղի հաշիվը: Մինչեւ ընդմիջում դանիացիները Թոմաս Դելեյնիի (16) եւ Քրիստիան Էրիկսենի (29) դիպուկ հարվածներից հետո առաջ անցան:

Երկրորդ խաղակեսում Դելեյնին եւս երկու գոլ խփեց՝ 82 եւ 93-րդ րոպեներին:

Այսպիսով, հյուրերը հաղթանակ տարան խոշոր 4:1 հաշվով եւ շարունակում են պայքարել աշխարհի առաջնություն անցնելու համար:

Հայաստանի հավաքականը, անցկացրած 8 խաղերում վաստակելով 6 միավոր, ընտրական E խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ իրենից հետ թողնելով միայն Ղազախստանին:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 5-ին Երեւանում Լեհաստանի հետ:

 

Լուսանկարը՝ football24.ua

Այլ նորություններ