Վահագն Հարությունյան. Սպորտային բախտն այս անգամ մեր կողմն էր

14:58 - 03 Օգո, 2017

Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը նախորդ շաբաթ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը: Թիմի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց առաջնության արդյունքները.

«Բավական լավ թիմ ունենք, չնայած միշտ ավելին եմ պահանջում աղջիկներից: Մեկ ամիս ուսումնամարզական հավաք էինք անցկացրել, որն իր արդյունքը տվեց: Թույլ մրցակիցներ չկային, բացի Ջիբրալթարից: Բայց, սպորտային բախտն այս անգամ մեր կողմն էր:

C դիվիզիոնում լավագունը ճանաչված Աննա Ասլանյանի մասին կարելի է երկար խոսել: Նա իր տեխնիկական որակներով շատ է տարբերվում մնացած խաղացողնեից: Նա կարող է հաջողությամբ հանդես գալ նաեւ B դիվիզիոնում: Խաղացողն առաջինը պետք է կարեւորի թիմը, հետո անձնական հաջողությունը: Աննան հենց այդպիսին է:

Շատ դեպքերում կարճ ուսումնամարզական հավաքաների ընթացքում դժվար է բացատրել թիմային գաղափարը»,- ասաց Վահագն Հարությունյանը:

Մարզիչը նշեց, որ հանդիպել է ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ եւ նախնական համաձայնության են եկել, որ աղջիկների Մ 20 տարեկանների հավաքականը հաջորդ տարի հանդես կգա Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությում: Հարությունյանը հայտնեց, որ Մ 18 տարեկանների վերաբերյալ առայժմ չեն կողմնորոշվում, իսկ Մ 16 տարեկանների մայրցամաքի առաջնությանը դեռեւս չեն մասնակցի: Որոշումները կհստակեցվեն սեպտեմբերին:

 

 

 

 

Այլ նորություններ