Հայաստանի երեք գրոսմայստերներ կմասնակցեն Աշխարհի գավաթին

15:03 - 25 Հուլ, 2017

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը: Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մելքումյանը:

Արոնյանն ուղեգիր ստացել է բարձր վարկանիշի շնորհիվ, իսկ Հովհաննիսյանն ու Մելքումյանը` 2016 եւ 2017 թթ. Եվրոպայի առաջնության արդյունքների համար:

Մրցաշարը կընթանա սեպտեմբերի 2-ից 27-ը Թբիլիսիում: Եզրափակչի մասնակիցներն իրավունք կստանան հանդես գալու հավակնորդների առաջիկա մրցաշարում:

 

 

Աղբյուրը` շախմատի միջազգային ֆեդերացիա

Այլ նորություններ