Վահե Թամրազյանը նույնպես անմասն մնաց մրցանակներից

20:23 - 09 Հուլ, 2017

Կասպիյսկում ընթացող Ալի Ալիեւի հուշամրցաշարում Հայաստանի հավաքականի ըմբիշներն ավարտել են պայքարը:

Այսօր մրցագորգ մտած մեր վերջին ներկայացուցիչը՝ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, մեկնարկային գոտեմարտում պարտվել է, իսկ այնուհետեւ սփոփիչ մարտերին մասնակցելու եւ երրորդ մրցանակային տեղի համար պայքարելու հնարավորություն չի ստացել:

Գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը մրցավայր տարել էր չորս ըմբիշի, որոնցից միայն 97 կգ քաշային Գեորգի Կետոեւին է հաջողվել երրորդ մրցանակակիր դառնալ:

 

Այլ նորություններ