Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, երեք կետով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված հուլիսյան վարկանիշային աղյուսակում եւ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
Արոնյանի ընթացիկ վարկանիշն ավելացել է 16 կետով եւ այժմ կազմում է 2809 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Սերգեյ Մովսիսյանը (67-րդ տեղ, 2677) եւ Վլադիմիր Հակոբյանը (79-րդ, 2667):
Լավագույն եռյակը կազմում են Մագնուս Կարլսենը (Նովեգիա, 2822), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2812) եւ Ուեսլի Սոն (ԱՄՆ, 2810):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 29-րդ տեղը (2451), Լիլիթ Մկրտչյանը` 54-րդը (2409):
Աղբյուրը` ՖԻԴԵ-ի պաշտոնական կայք