Այսօր Դորտմունդում մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած չորս ըմբիշներից 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը եւ 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնեցին, համապատասխանաբար, Թեոդոր Հորատաուին (Ռումինիա) եւ Կրասիմիր Կրումովին (Բուլղարիա):
Աշոտ Մխիթարյանը՝ 50 կգ քաշային կարգ եւ Արթուր Մխոյանը՝ 96 կգ, տարբեր փուլերում դուրս մնացին պայքարից: