Տոկիոյում ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մրցումային վերջին օրը +90 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Դալալյանը պոկում վարժությունում գլխավերեւում պահեց 100 կգ (6-րդ տեղ), իսկ հրումում՝ 134 կգ (4-րդ տեղ)։
Աշխարհի չեմպիոն դարձավ չինացի Յոնգջի Սունը (երկամարտ՝ 281 կգ)։
Քիչ հետո +105 կգ քաշային կարգում պայքարը կսկսի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը։