Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Բաչկովի մրցակիցը 1/8 եզրափակչում Թուրքմենստանը ներկայացնող Ազիզ Բեբիտովն էր, ում հայ բռնցքամարտիկը հաղթեց 3:0 հաշվով: Բաչկովի հերթական մրցակիցը կլինի կուբացի Տոլեդո Լոպեսը:
Նրա հետ մենամարտը նախատեսված է հոկտեմբերի 10-ին: Ավելի վաղ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3 ռաունդներում էլ առավելության հասավ կորեացի Լիմ Հյունչուլի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ 56 կգ քաշային Արամ Ավագյանը 3 ռաունդներում էլ պարտվեց Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիչոն, Բելառուսիան ներկայացնող Ասանաու Դմիտրիին: