Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են տպավորիչ ելույթները: Պայքարի մեջ մտած հինգ բռնցքամարտիկները միայն հաղթանակներ են տարել և անցել են եկել 1/8 եզրափակիչ:
Հունիսի 19-ին քառորդ եզրափակչի համար կպայքարի մեր ընտրանու հինգ բռնցքամարտիկ, որից երեքը՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ՝ Հովհաննես Բաչկովը և 52 կգ՝ Նարեկ Աբգարյանը, կանցկացնեն առաջին մարտերը: