Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ է մտել Երևանի «Նոա» թիմը:
Փուլի առաջին խաղում մեր թիմը այսօր ՝ հոկտեմբերի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կընդունի Չեխիայի «Մլադա Բոլեսլավին»։
Խաղը կսկսվի ժամը 20. 45 –ին:
Նախօրյակին, ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Տանտերերի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան մասնավորապես ասաց, որ տղաները միասնական են, ոգևորված, և մարտական տրամադրությամբ կելնեն խաղադաշտ: Պետք է արդարացնել ֆուտբոլասերների հույսերը . . .