Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով:
Մեր մարզիկը առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։