Մագնուս Կարլսենը հանձնվեց Լեւոն Արոնյանին

12:02 - 11 Հուն, 2017

Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ:

Չորրորդ տուրի մյուս արդյունքները. Նակամուրա – Վաշյե-Լագրավ` 1:0, Գիրի - Անանդ` 1:0, Կարուանա – Կրամնիկ, Սո - Կարյակին` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1. Նակամուրա` 3 միավոր, 2-3. Արոնյան, Կրամնիկ` 2.5-ական, 4-7. Կարյակին, Կարուանա, Գիրի, Սո` 2-ական, 8-9. Կարլսեն, Վաշյե-Լագրավ` 1.5-ական, 10. Անանդ` 1:

Հունիսի 11-ին կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա ֆրանսիացի գրոսմեյստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ