Հայաստանի հավաքականը խոշոր` 5-0 հաշվով հաղթեց Սենթ Քիթս եւ Նեւիսին

22:05 - 04 Հուն, 2017

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթեց Սենթ Քիթս եւ Նեւիսի ընտրանուն։

Մեր թիմին 20-րդ րոպեին առաջ մղեց Ռուսլան Կորյանը։ 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը, եւս տասը րոպե անց մեր ընտրանու առաջատարը դուբլ ձեւակերպեց իր հաշվին։

68-րդ րոպեին Արթուր Սարկիսովը խփեց չորրորդ գոլը, իսկ խաղի հաղթական վերջակետը 89-րդ րոպեին դրեց Արտակ Եդիգարյանը։

 

Լուսանկարը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ