«Կարծում եմ սա պատմություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` իրեն նվիրված նամականիշի մարումից հետո.
«Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ նկարով նամականիշ է մարվում: Փոքր ժամանակ, երբ տեսնում էի մեր օլիմպիական չեմպիոնների նամականիշերը, չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի նաեւ իմը: Շնորհակալ եմ «Հայփոստ»-ին: Սա ինձ ուժ կտա հետագայում եւս բարձր պահել Հայաստանի պատիվը: Նամականիշը շատ գեղեցիկ էր»,- նշեց օլիմպիական չեմպիոնը:
Խոսելով առաջին անգամ Օլիմպավանում ընթացող ուսումնամարզական հավաքի մասին, Ալեքսանյանն ասաց, որ Օլիմպավանը կառուցված է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան եւ ամեն բան իդեալական է: