Մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել:
Առաջնության մրցանակակիրներ դարձել են`
Մեծահասակներ. Աշոտ Ադամյան (60 կգ, ձախ ձեռք, 3-րդ տեղ. աջ ձեռք` 2-րդ), Վլադիմիր Մնացականյան (85 կգ, ձախ ձեռք, 2-րդ տեղ), Դավիթ Բոյախչյան (110 կգ, աջ ձեռք, 2-րդ տեղ)
Երիտասարդներ (մինչեւ 21 տարեկան). Դավիթ Մադոյան (+90 կգ, ձախ ձեռք, 1-ին հորիզոնական):
Հայաստանի հավաքականը ներկայացնում էր տասը մարզիկ:
Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ այժմ մեր բազկամարտիկները կպատրաստվեն սեպտեմբերին 2-ից 11-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Լուսանկարը` Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի